1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Որոշ ապրանքների մաքսատուրքերի դրույքաչափերի ավելացումը գների էական բարձրացման չի բերի. ՏՄՊՊՀ

Որոշ ապրանքների մաքսատուրքերի դրույքաչափերի ավելացումը գների էական 
բարձրացման չի բերի. ՏՄՊՊՀ

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը կարծում է, որ ԵԱՏՄ անդամակցությամբ պայմանավորված՝ մաքսատուրքերի ավելացումը չի կարող բերել գների էական փոփոխության: Բացի այդ` ըստ Շաբոյանի` վերջին շրջանում ավելացել է ԵԱՏՄ երկրներից սոցիալական նշանակության տարբեր ապրանքների ներմուծումը, ինչը նշանակում է, որ այդ ապրանքները Հայաստան են ներկրվում առանց մաքսատուրքերի, հետևաբար, գնային փոփոխությունների չեն ենթարկվի: «2018 թվականին նախատեսվող դրույքաչափերի փոփոխությունը 1-4 տոկոս է կազմում, չեմ կարծում, որ դա մեծ ազդեցություն կարող է ունենալ: Խոսքն ընդհանուր առմամբ սոցիալական նշանակության 4-5 ապրանքատեսակի մասին է՝ կարագ, հավի միս, ձեթ, ձուկ եւ կաթնամթերք»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց Արտակ Շաբոյանը:

Պաշտոնյայի դիտարկմամբ` կաթնամթերքի գծով Հայաստանի ներքին պահանջարկը բավարարվում է տեղական արտադրանքի հաշվին, հետևաբար մաքսատուրքերի փոփոխությունն էական ազդեցություն չի կարող թողնել: «Անգամ, եթե կաթնամթերքի արտադրության մեջ որպես հումք կաթի փոշի ենք օգտագործում, դա հիմնականում ներկրվում է ԵԱՏՄ երկրներից, հետևաբար այս մասով ևս էական փոփոխություններ չեն կարող լինել: Ինչ վերաբերում է ձեթին, այն գրեթե ամբողջության ներկրվում է Ռուսաստանից»,-ավելացրեց ՏՄՊՊՀ նախագահը:

Ինչ վերաբերում է սառեցված ձկանը, ապա այն չի համարվում լայն սպառման ապրանք չի, իսկ հայաստանաբնակները հիմնականում նախընտրում են տեղական թարմ ձուկը, որի վրա մաքսատուրքերի փոփոխությունը չի կարող ազդել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]