Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Իտալացիներն անկոթ հովանոցներ են ստեղծել

Իտալացիներն անկոթ հովանոցներ են ստեղծել
ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայի Fendi ընկերությունն ստեղծել Է հովանոցի տեսքով գլխարկ, որը գլուխը կպաշտպանի անձրեւից: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Dazed-ը:

Առանց կոթի հովանոցները ներկայացվել են հունվարի 15-ին Միլանում կայացած՝ Նորաձեւության շաբաթի շրջանակներում: Դրանք գլխին ամրացվում են ռետինաքուղերի միջոցով: Աքսեսուարի արժեքը չեն հայտնում: Հայտնի Է, որ մոդելը ներկայացված Է մի քանի գույնով:

Fendi-ն Իտալիայի նորաձեւության տուն Է, որը մասնագիտացած Է հագուստի, կաշվե եւ մորթե արտադրանքի, աքսեսուարների եւ օծանելիքի թողարկման բնագավառում: Fendi ընկերությունը հիմնվել Է 1925 թվականին Հռոմում: Ներկայում ֆիրման մտնում Է LVMH հոլդինգի կազմի մեջ: Այս պահին ֆիրման ավելի քան 160 խանութ ունի 25 երկրներում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]