Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Չավուշօղլուն Ցեղասպանության հարցում կրկին առաջ է քաշել հարցը «պատմաբաններին թողնելու» չարչրկված առաջարկը

Չավուշօղլուն Ցեղասպանության հարցում կրկին առաջ է քաշել հարցը 
«պատմաբաններին թողնելու» չարչրկված առաջարկը

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն, ով այս օրերին գտնվում է Կանադայում, կրկին անդրադարձել է Հայոց ցեղասպանության հարցին՝ առաջ քաշելով «խնդիրը պատմաբաններին թողնելու»՝ թուրքական չարչրկված առաջարկը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական «Հաբերլեր»-ը:

«Պատմական հարցերը պետք է թողնել պատմաբաններին: Պատմության հետ կապված հարցերի վերաբերյալ որոշում ընդունելու համար պետք է դատական որոշումներ լինեն»,- ասել է Չավուշօղլուն: Նա հավելել է, որ Թուրքիան սկզբունքայնորեն դեմ է երկրի խորհրդարանների կողմից ցեղասպանությունների վերաբերյալ որոշումների ընդունմանը:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]