Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հայաստանում ռուսական ավիաբազայի օդաչուները ոչնչացրել են պայմանական հակառակորդին

Հայաստանում ռուսական ավիաբազայի օդաչուները ոչնչացրել են պայմանական հակառակորդին
ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում տեղակայված «Էրեբունի» ռուսական ավիաբազայի բանակային ավիացիայի օդաչուները թռիչքային-տակտիկական վարժանքների ընթացքում ոչնչացրել են պայմանական հակառակորդի ցամաքային թիրախները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունում, վարժանքների առաջին փուլում օդաչուները փորձարկել են վերթիռը, պարզ թռիչքային վարժանքներն օդանավակայանի վրա, վայրԷջքը, ինչից հետո թռել են «Ալագյազ» բարձրլեռնային զորափորձարան եւ մոտոհրաձգային ստորաբաժանումների հետ գործակցել տարբեր առաջադրանքներ կատարելիս:

Թռիչքային անձնակազմերը ուսումնամարտական առաջադրանքներ են կատարել զույգերով եւ օղակների կազմում: Պայմանական հակառակորդի առավել կարեւոր զրահապատ թիրախներին եւ կենդանի ուժերին ավիացիոն հարված Է հասցվել Էլեկտրոնային արձակումներով, չկառավարվող հրթիռային զենքի կիրառմամբ: Մի-24Պ եւ Մի-8ԱՄՏՇ ուղղաթիռների անձնակազմերն առաջադրանքներ են կատարել ցածր ամպամածության, վատ տեսանելիության եւ բարձրլեռնային տեղանքի բարդ պայմաններում:

Թռիչքային տակտիկական վարժանքներին շուրջ 300 զինծառայողներ են մասնակցում թռիչքային անձնակազմի, ապահովման ցամաքային ծառայությունների եւ մոտոհրաձգային ստորաբաժանումների թվից, գործի Է դրված ավելի քան 50 միավոր ռազմական ու ավիացիոն տեխնիկա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]