Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

«Իմ գաղտնի գրքասեր» ծրագրի շրջանակում սիրահարները կարող են սեր խոստովանել գրքով

«Իմ գաղտնի գրքասեր» ծրագրի շրջանակում սիրահարները կարող են սեր խոստովանել 
գրքով

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Բուկինիստ» գրախանութների ցանցը և Արարատյան Հայրապետական թեմը սիրահարների տոնին ընդառաջ նախաձեռնել են «Իմ գաղտնի գրքասեր. սիրո խոստովանություն գրքով» միջոցառում-ակցիան: Դրա շրջանակում հունվարի 15-24-ը գրքի երկրպագուները կարող են Սուրբ Սարգսի տոնին ընդառաջ սեր խոստովանել գրքի միջոցով: Այս մասին հունվարի 16-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ծրագրի համակարգող Անի Ղազարյանը:

«Մենք առաջարկում ենք այս տարի սիրո խոստովանություն անել գրքով: Սիրո արկղերը տեղադրված են «Բուկինիստ»-ի բոլոր գրախանութներում: Մարդիկ կարող են 20 տոկոս զեղչով իրենց նախընտրած գիրքը գնել իրենց սիրելիի համար, հատուկ գաղտնի էջանիշի վրա գրել նրա կոնտակտները՝ անուն, ազգանուն, հեռախոսահամար: Հունվարի 26-ին, ժամը 18:00-21:00 մենք կհրավիրենք տվյալ մարդուն «Բուկինիստ Մետրոնոմ», հանձնելու նվերը՝ չբացահայտելով նվիրողի ով լինելը»,-նշեց Ղազարյանը:

Սիրահարների տոնի հաջորդ օրը` հունվարի 28-ը, Հայոց բանակի օրն է: Այդ կապակցությամբ բոլոր նրանք, ովքեր ցանկանում են գիրք գնել և նվիրել զինվորներին, կարող են դա անել «Իմ գաղտնի գրքասեր. սիրո խոստովանություն գրքով» միջոցառման շրջանակում. գնել գիրքը, էջանիշի վրա գրել զորամասի հասցեն, Հայփոստը, որը համագործակցում է «Բուկինիստ»-ի հետ, այն անվճար կառաքվի տվյալ զորամաս:

«Գաղտնիությունը պահպանվում է: Էջանիշները կոդավորված են, և մենք ինքներս էլ չգիտենք, թե ովքեր են նվիրողները: Նախորդ տարի կային մարդիկ, ովքեր չեկան  իրենց գիրքը վերցնելու:   Հիմա կոդավորել ենք էջանիշները: Եթե մարդիկ չգան իրենց նվերի հետևից, կհրապարակենք կոդերը, և գրքասերը կգա կվերցնի իր գնումը»,-շեշտեց համակարգողը:

Նա ընդգծեց, որ անցյալ տարի ծրագրին մասնակցել են ամուսիններ, եղել է մեկ զինվոր, մասնակցել է մի երիտասարդ, ով հինգ հոգու համար է նվեր գնել: Հիմնականում նվիրել են «Փոքրիկ իշխանը», «Սիրելու արվեստը» և Էրիխ Մարիա Ռեմարկի գրքերը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]