Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Կոսովոյում սպանվել Է սերբական կուսակցության առաջնորդ Օլիվեր Իվանովիչը. Blic

Կոսովոյում սպանվել Է սերբական կուսակցության առաջնորդ Օլիվեր Իվանովիչը. Blic

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ազատություն, ժողովրդավարություն, ճշմարտություն» քաղաքացիական նախաձեռնության առաջնորդ Օլիվեր Իվանովիչը հունվարի 16-ին սպանվել Է Կոսովսկա-Միտրովիցայում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Blic թերթը՝ վկայակոչելով քաղաքական գործչի փաստաբանին: «Ինչպես երեւում Է, նա մահացել Է հենց տեղում:

Այժմ մեզ հայտնի Է, որ նա հրազենային հինգ վերք Է ստացել: Նա անմիջապես տեղափոխվել Է հիվանդանոց, բժիշկները փորձել են նրան փրկել, բայց՝ ապարդյուն»,-հրատարակությանը հայտնել Է Իվանովիչի փաստաբան Նեբոյշա Վլայիչը: Կոսովոյի ոստիկանությունը հաստատել Է մահափորձի փաստը, հայտնելով, որ քաղաքական գործիչը գտնվում Է հիվանդանոցում, իսկ բոլոր իրավապահներն ուղարկվել են՝ գտնելու հարձակվողներին: Ինչպես նշում են ԶԼՄ-ները, մահափորձը կատարվել Է այն ժամանակ, երբ քաղաքական գործիչը մտնում Էր իր կուսակցության շենք:

Ներկայում Կոսովսկա-Միտրովիցայում կուսակցության շենքի եւ հիվանդանոցի մոտ մարդիկ են հավաքվում, ոստիկանությունը արգելափակել Է հարակից թաղամասերը: Օլիվեր Իվանովիչը կոսովցի սերբերի առաջնորդներից մեկն Էր, անցյալում Սերբիայի կառավարությունում զբաղեցրել Է Կոսովոյի եւ Մետոքիայի գործերի նախարարության պետքարտուղարի պաշտոնը: 2016 թվականին նա դատապարտվել Էր ինը տարվա բանտարկության, բայց ավելի ուշ ազատ Էր արձակվել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]