Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Մեծի Տանն Կիլիկո Կաթողիկոսությունը կանցկացնի միջազգային մեծ գիտաժողով` նվիրված Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100- ամյակին

Մեծի Տանն Կիլիկո Կաթողիկոսությունը կանցկացնի միջազգային մեծ գիտաժողով` 
նվիրված Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-
ամյակին

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծի Տանն Կիլիկո Կաթողիկոսությունը Արամ Ա. Կաթողիկոսի գլխավորությամբ ընթացիկ տարվա մարտի 21-23-ը Անթիլիասում կանցկացնի միջազգային մեծ գիտաժողով` նվիրված Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակին:

Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը:

«Այն բավական մեծ գիտաժողով է լինելու: Հայաստանից մասնակցելու է 25 մասնագետ նույնքան էլ` Սփյուռքից: Գիտաժողովը բաղկացած է լինելու 5-6 բաժիններից: Շոշափվելու են իրավաքաղաքական խնդիրներ, պահանջատիրության հարց, ժողովրդավարական գործընթացներ և այլն»,-ասաց Աշոտ Մելքոնյանը:

Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի շրջանակում տարվա ընթացքում միջազգային գիտաժողովներ են սպասվում տարբեր այլ երկրներում` ԱՄՆ-ում, Կանադայում և այլն:

Հայաստանում ևս 100-ամյակի շրջանակում մայիսի 25-26-ը կանցկացվի միջազգային գիտաժողով: Մասնակիցներ կլինեն Ռուսաստանից, Ֆրանսիայից, Լիբանանից և այլ երկրներից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]