1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Եզդիների ցեղասպանության ճանաչմամբ Հայաստանը պետական մակարդակով ցույց տվեց, որ կանգնած է այդ ժողովրդի կողքին

Եզդիների ցեղասպանության ճանաչմամբ Հայաստանը պետական մակարդակով ցույց 
տվեց, որ կանգնած է այդ ժողովրդի կողքին

ԵՐԵՎԱՆ, 16, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եզդիների ցեղասպանության ճանաչմամբ և դատապարտմամբ Հայաստանի օրենսդիր մարմինը կոչ արեց միջազգային հանրությանը՝ մոռացության չմատնել ցեղասպանությունները, դրանք վերացնելու մեխանիզմներ ստեղծել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հունվարի 16-ին  լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց «Հայաստանի երիտասարդ եզդիների ասոցիացիայի» նախագահ Սաիդ Ավդալյանը:

«Հիրավի, սա պատմական իրադարձություն է, որ Հայաստանի օրենսդիր մարմինը՝ 4 խմբակցություններով միաձայն ճանաչեց եզդիների ցեղասպանությունը: Հայ ժողովուրդը ողջ աշխարհում հանդես  է գալիս որպես ցեղասպանությունների դատապարտման և միջազգայնորեն ճանաչման գործընթացի դրոշակակիր: Եվ այսօր Հայաստանը պետական մակարդակով ցույց տվեց, որ կանգնած է իր բարեկամ և եղբայր ժողովրդի՝ եզդիների կողքին»,-ասաց Ավդալյանը:

Եզդիները ևս բազմիցս ապացուցել են իրենց նվիրվածությունը Հայաստանին և Արցախին՝ թե Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին, թե Մայիսյան հերոսամարտերին և թե Ապրիլյան քառօրյա պատերազմին:

Վերջին ժամանակները միջազգային հանրությունը, կարծես, մոռացության էր մատնել եզդիների ցեղասպանությունը և դրա հետևանքները վերացնելու մեխանիզմներ ստեղծելը: Եվ այդ առումով  հայտարարության նախագիծը շատ կարևոր նշանակություն ունեցավ: «ՀՀ օրենսդիր մարմինը կոչ արեց միջազգային հանրությանը՝ մոռացության չմատնել ցեղասպանությունները, ցույց տվեց, որ պետք է ստեղծել մեխանիզմներ դրանք վերացնելու համար»,- ասաց Ավդալյանն ու կարևորեց, որ խորհրդարանի 4 խմբակցությունները, մի կողմ դնելով իրենց քաղաքական անհամաձայնությունները, միաձայն քվեարկել են եզդիների ցեղասպանության դատապարտման հայտարարության նախագծի ընդունման համար:

Հայաստանի խորհրդարանը հունվարի 16-ին ճանաչեց 2014 թ. Իրաքի տարածքում ահաբեկչական խմբավորումների կողմից եզդի ժողովրդի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը: Ահաբեկչական խմբավորումների կողմից իրենց վերահսկողության ներքո գտնվող Իրաքի Հանրապետության տարածքներում եզդի ժողովրդի նկատմամբ 2014 թվականին իրականացված ցեղասպանության դատապարտման մասին հայտարարության նախագծին կողմ է քվեարկեԼ 91, ձեռնպահ՝ 1 պատգամավոր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]