Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Յակուտիայում հարյուրից ավելի դպրոցներ են փակվել մինուս 50-ից ցածր ջերմաստիճանի պայմաններում

Յակուտիայում հարյուրից ավելի դպրոցներ են փակվել մինուս 50-ից ցածր ջերմաստիճանի պայմաններում

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Յակուտիայի 13 շրջանների հարյուրից ավելի դպրոցներում ուսումնական գործընթացը սահմանափակված Է օդի ցածր ջերմաստիճանի պատճառով:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունվարի 16-ին ՌԻԱ Նովոստիին հայտնել Է հանրապետության արտակարգ ծառայությունների մի աղբյուր: Յակուտիայի հիդրոօդերեւութաբանական ծառայության վարչության տվյալներով՝ հունվարի 15-ին տարածաշրջանի մի քանի շրջաններում օդի ջերմաստիճանը ցած Է ընկել մինուս 50 աստիճանից: Օրինակ, Օյմյակոնում եւ Դեպուտատսկի ավանում եղել Է մինուս 53 աստիճան, Ուստ Ներում՝ մինուս 54, Բատագայում՝ մինուս 55, Վերխոյանսկում՝ մինուս 56 աստիճան:

Հանրապետության մայրաքաղաք Յակուտսկում գրանցվել Է մինուս 39 աստիճան: «Օդի ջերմաստիճանի նվազման կապակցությամբ ուսումնական գործընթացը սահմանափակված Է Յակուտիայի 13 շրջաններում: Ընդհանուր առմամբ պարապմունքները դադարեցված են 107 դպրոցներում, որտեղ սովորում են 9,6 հազարից ավելի երեխաներ»,-ասել Է գործակալության զրուցակիցը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]