Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Գագիկ Ծառուկյանը ներկայացրել է խորհրդարանի աշխատանքներից բացակայելու պատճառները

Գագիկ Ծառուկյանը ներկայացրել է խորհրդարանի աշխատանքներից բացակայելու պատճառները

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը անդրադարձել է խորհրդարանի աշխատանքներից իր բացակայություններին և ներկայացրել դրանց պատճառը: Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում Գագիկ Ծառուկյանն ընդգծեց, որ ինքը բացակայությունների ընթացքում միայն գործով է զբաղված: «Պատգամավորների 90 տոկոսը գալիս է, վազելով ներկա ստանում, մի ժամ հետո խորհրդարանը դատարկ է, իսկ Ծառուկյանը գործով է զբաղվում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց նա:

Նրա խոսքով՝ մարդու աշխատանքը պետք է արդյունավետ լինի, իսկ արդյունավետությունը «խորհրդարանում ներկա ստանալու մեջ չէ»:  «Մարդը պետք է արդյունավետ լինի, ոչ թե գա գրանցվի, գնա։ Հիմա որ եկա, ներկա ստացա, գնում եմ, դա արդյունավե՞տ է», - նշեց նա։

«Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը Ազգային ժողովի նիստերից բացակայել է 157 անգամ, որից 121-ն Ազգային ժողովի աշխատակզզմը հարգելի է համարել:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]