Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հայաստանը գրանցել է 2018 թվականի օլիմպիական առաջին հաջողությունները

Հայաստանը գրանցել է 2018 թվականի օլիմպիական առաջին հաջողությունները

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղազախստանի Ալմաթի քաղաքում 2018 թվականի հունվարի 10-16-ը տեղի է ունեցել Ժաուտիկովյան միջազգային 14-րդ օլիմպիադան, որին մասնակցել է նաև ՀՀ դպրոցականների թիմը: Հայաստանի թիմը ներկայացրել է 18 դպրոցական՝ Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցից և Քվանտ վարժարանից:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից,Հայաստանի երկու թիմերը նվաճել են 7 մեդալ՝ 2 ոսկի և 5 բրոնզ: Ֆիզմաթ դպրոցի թիմից մեդալների են արժանացել՝ Գևորգյան Դավիթ (ֆիզիկա, ոսկե մեդալ), Մաղաքյան Գագիկ (մաթեմատիկա, ոսկե մեդալ), Մարտիրոսյան Վահան (մաթեմատիկա, բրոնզե մեդալ)Կարագուլյան Վահե (մաթեմատիկա, բրոնզե մեդալ), Սարգսյան Էմմա (ֆիզիկա, բրոնզե մեդալ): Քվանտ վարժարանից բրոնզե մեդալների են արժանացել՝ Կարալյան Ալեքսանդր (մաթեմատիկա)Անդրեասյան Սամվել (ինֆորմատիկա):

ՀՀ թիմերը ղեկավարել են Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի մաթեմատիկայի ուսուցիչ Տիգրան Սարդարյանը և Քվանտ վարժարանի ֆիզիկայի ուսուցիչ Գրիգոր Աղաբաբյանը:

Նշենք, որ այս տարի օլիմպիադային մասնակցել է 15 պետության 68 թիմ: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]