Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Գագիկ Ծառուկյանը չի բացառում նախագահի՝ ՀՀԿ թեկնածուին սատարելու հնարավորությունը

Գագիկ Ծառուկյանը չի բացառում նախագահի՝ ՀՀԿ թեկնածուին սատարելու 
հնարավորությունը

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը չի բացառում, որ իրենք կսատարեն իշխող Հանրապետական կուսակցության՝ ՀՀ նախագահի թեկնածուին: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Գագիկ Ծառուկյանը, անդրադառնալով հարցին՝ հնարավո՞ր է սատարեն ՀՀ նախագահի՝ ՀՀԿ առաջադրած թեկնածուին, պատասխանեց, որ ամեն ինչ էլ հնարավոր է: «Ասեմ, ամեն ինչ հնարավոր է: Նայած, թե ով կլինի թեկնածուն: Այսօր մենք չգիտենք, թե ով է նրանց թեկնածուն»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց Ծառուկյանը:

Նա հավելեց, որ ընտրությունների արդյունքներով ժողովուրդը լիարժեք իրավունք է տվել ՀՀԿ-ին առանց իրենց և առանց «Ելք» խմբակցության ներկայացնել ՀՀ նախագահի թեկնածու և ընտրել: «Եթե մեր ժողովուրդը Հանրապետական կուսակցությանը տվել է լիարժեք հնարավորությունը, որպեսզի նրանք առաջադրեն և ընտրեն, էլ ինչի՞ մասին է խոսքը»,- ասաց «Ծառուկյան» խմբակցության առաջնորդը:

Հարցին՝ հնարավո՞ր է ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմեն, Գագիկ Ծառուկյանը պատասխանեց. «Այդ հարցի շուրջ մենք քննարկում և խոսակցություն չենք ունեցել»:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]