Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ՀՀ գյուղնախարարությունն ընդլայնում է միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության շրջանակը

ՀՀ գյուղնախարարությունն ընդլայնում է միջազգային կազմակերպությունների հետ 
համագործակցության շրջանակը

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանը նախօրեին ընդունել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի տարածաշրջանային տնօրենի տեղակալ Կարլո Սքարամելլային, Հայաստանյան գրասենյակի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ջանկարլո Ստոպպոնիին և Ծրագրերի բաժնի ղեկավար Գերդ Բուտային, ինչպես նաև Պարենային քաղաքականության միջազգային հետազոտական ինստիտուտի (IFPRI) գլխավոր տնօրեն Շենգգեն Ֆանին: Հանդիպման նպատակն էր քննարկել Հայաստանում ՊՀԾ հետ իրականացվող ծրագրերն ու հետագա համագործակցության առավել նպատակահարմար ուղղությունները, ինչպես նաև IFPRI-ի հետ փոխգործակցության հնարավորությունները: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:

Հանդիպման սկզբում փոխնախարար Արմեն Հարությունյանը համառոտ ներկայացրել է Հայաստանում պարենային ապահովության ուղղությամբ տարվող քաղաքականությունը:

Այնուհետև նախարարի տեղակալն անդրադարձել է ոլորտի առաջնահերթ ուղղություններին, որոնց բարեհաջող ընթացքի ապահովման համար Պարենի համաշխարհային ծրագրի և Պարենային քաղաքականության միջազգային հետազոտական ինստիտուտի փորձը կարող է օգտակար լինել Հայաստանի համար: Այս համատեքստում Արմեն Հարությունյանը մասնավորապես մատնանշել է գյուղատնտեսության բնագավառում ապահովագրական համակարգի ներդրումը, փոքր և միջին ձեռնարկատիրության, գյուղատնտեսական կոոպերացիայի զարգացումը, օրգանական գյուղատնտեսության խթանումը: Իր խոսքում փոխնախարարը կարևորել է նաև վիճակագրական տվյալների կառավարման ոլորտում համագործակցությունը:

Ընդգծելով հետաքրքրվածությունն ու պատրաստակամությունն աջակցել Հայաստանում գյուղատնտեսության ոլորտի հետագա զարգացմանը` հյուրերն առաջարկել են ուսումնասիրել և առաջիկա ամիսների ընթացքում կազմել համագործակցության ծրագիր՝ ներգրավելով նոր դոնորների:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]