Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ԱԺ-ն քննարկում է մարզերում տրանսպորտային սպասարկման միասնական երթուղային ցանց ստեղծելու հարցը

ԱԺ-ն քննարկում է մարզերում տրանսպորտային սպասարկման միասնական երթուղային 
ցանց ստեղծելու հարցը

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի խորհրդարանը քննարկում է բոլոր համայնքների տրանսպորտային  սպասարկումն ապահովելու նպատակով միասնական երթուղային ցանց ստեղծելու օրենսդրական նախաձեռնությունը: «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծերի փաթեթը խորհրդարանի քննարկմանը ներկայացրեց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Գագիկ Գրիգորյանը:

«Գործող օրենքով միջմարզային ավտոբուսային փոխադրումների երթուղային ցանցը կազմակերպում է տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների  նախարարությունը, իսկ մարզային երթուղային ցանցը՝ համապատասխան տարածքային կառավարման մարմինը: Միասնական երթուղային ցանց ձևավորելու համար ներկայացված նախագծով առաջարկվում է միավորել միջմարզային և ներմարզային երթուղային ցանցերը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց Գրիգորյանը:

Նա հավելեց, որ ձևավորված միասնական երթուղային ցանցի կանոնակարգումը կիրականացնի ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը՝ համագործակցելով համապատասխան տարածքային կառավարման մարմինների հետ:

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]