1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ռազմավարական գործընկերոջդ մոտ խայտառակ ես լինելու. Էրդողանը դիմել է ԱՄՆ-ին

Ռազմավարական գործընկերոջդ մոտ խայտառակ ես լինելու. Էրդողանը դիմել է ԱՄՆ-ին

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իրենք պատրաստվում են ոչնչացնել Սիրիայում ԱՄՆ կողմից ստեղծվելիք «ահաբեկչական բանակը»: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:

«Միացյալ Նահանգները պնդում են, որ մեր սահմաններին ահաբեկչական բանակ են հիմնելու: Մեր գործը կլինի նախքան դրա ստեղծումն այդ բանակը ոչնչացնելը: Այս պահի դրությամբ նրանք (ԱՄՆ իշխանությունները-խմբ.) 4800 բեռնատար զենք են ուղարկել այդտեղ: Ինչ ուզում ես ուղարկիր, սակայն այդ 30 հազարանոց բանակը, որն ուզում ես ստեղծել, քեզ չի կարող այդ տարածքում ներկայացնել և մի նեղացիր, բայց քո ռազմավարական գործընկերոջ առջև խայտառակ ես լինելու»,- ասել է Էրդողանը:

Նա ընդգծել է, որ չնայած իրենց կողմից հնչեցվող պնդումներին՝ Միացյալ Նահանգները հաստատակամ են թուրքական սահմանի երկայնքով «ահաբեկչական բանակ ստեղծել»: «Թուրքիայի սահմանի երկայնքով ստեղծվող բանակը կարո՞ղ է մեկ այլ նպատակ ունենալ, քան հենց Թուրքիան է: ԱՄՆ-ն արդեն պետք է հրաժարվի բառախաղերից և բացահայտ կերպով հայտարարի իր մտադրությունների մասին»,- նշել է Էրդողանը:

Թուրքիայի նախագահը տեղեկացրել է նաև, որ թուրքական զինված ուժերն արդեն պատրաստ են Սիրիայի Աֆրին և Մանբիջ քաղաքներում գործողություններ իրականացնելուն: «Մեր նախապատրաստություններն արդեն ավարտին են մոտեցել: Գործողությունը կարող է սկսվել ամեն պահի»,- ասել է նա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]