1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Փոխնախարարը վստահեցնում է`Հայաստանն ընթանում է օրգանական և կանաչ գյուղատնտեսության զարգացման ուղղությամբ

Փոխնախարարը վստահեցնում է`Հայաստանն ընթանում է օրգանական և կանաչ 
գյուղատնտեսության զարգացման ուղղությամբ

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ գյուղատնտեսության նախարարությունն իր քայլերն ուղղում է կանաչ և օրգանական գյուղատնտեսության զարգացման վրա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` Հայաստանի պարենային ապահովության և սնուցման ազգային ռազմավարական ուսումնասիրության շնորհանդեսի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Արմեն Հարությունյանը: «Կայուն գյուղատնտեսության զարգացման շրջանակներում մենք այս տարի քայլեր ենք ձեռնարկելու` նվազեցնելու ռիսկերը գյուղատնտեսական ապահովագրության ներդրման միջոցով: Բացի այդ` շարունակելու ենք գյուղատնտեսության զարգացման ծրագիրը և բանակցում ենք Եվրամիության և Ավստրիայի զարգացման գործակալությունների հետ, որպեսզի 2019 թվականին ընդլայնենք մեր աշխատանքները կայուն գյուղատնտեսության զարգացման, մասնավորապես՝ կանաչ գյուղատնտեսության զարգացման ուղղություններով: Դրանով նախատեսում է գյուղմիջոցների ավելի արդյունավետ օգտագործում, ինչը կնվազեցնի դրանց վատ ազդեցությունը միջավայրի վրա»,-ասաց փոխնախարարը:

Խոսելով օրգանական գյուղատնտեսության մասին` Արմեն Հարությունյանը նշեց, որ ուղղված է ԳՄՕ-ների, սննդամթերքում քիմիկատների, հակաբիոտիկների, հորմոնների բացառմանը: Նրա խոսքով` Եվրամիության հետ իրականացված ծրագրերով 46 ձեռնարկություն աջակցություն է ստացել ու անցում կատարել օրգանական գյուղատնտեսության:

Անդրադառնալով պարենային ապահովվածությունը, որը երկու բաղադրիչով է չափվում` պարենի առկայություն և մատչելիություն` Արմեն Հարությունյանը նշեց, որ առկայության մասով հաջողվել է վերջին 5 տարիների ընթացքում ավելացնել արտադրությունը գյուղոլորտում: «Երբ խոսում ենք պարենի առկայությունից, պարտադիր չէ, որ դա ինքնաբավության մակարդակից բխի, նաև ճկուն արտաքին քաղաքականությունը կարող է բերել պարենային ապահովվածության: Այսօր մենք ԵԱՏՄ շրջանակներում նաև աշխատում ենք, որ երրորդ երկրների հետ ազատ առևտրի համաձայնագրերի միջոցով կարողանանք պարենն ավելի մատչելի գներով բերել Հայաստան»,-ասաց փոխնախարարը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]