Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Փետրվար

Հռոմի պապը հայտարարել Է, որ երկյուղում Է միջուկային պատերազմի սկսվելուց

Հռոմի պապը հայտարարել Է, որ երկյուղում Է միջուկային պատերազմի սկսվելուց

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հռոմի Ֆրանցիսկոս պապը խոստովանել Է, որ լրջորեն երկյուղում Է միջուկային պատերազմի սկսվելու հնարավորությունից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Այո, ես իրոք վախենում եմ: Մենք հայտնվել ենք սահմանագծին: Մեկ միջադեպն իսկ բավական Է, որ պատերազմն սկսվի: Եվ նման քայլից հետո իրադրությունը կարող Է անվերահսկելի դառնալ:

Ուստի անհրաժեշտ Է ոչնչացնել զենքը, ջանքեր գործադրել միջուկային զինաթափման համար»,-հունվարի 15-ին հայտարարել Է քահանայապետը՝ լրագրողների հետ շփվելով Հռոմից Սանտյագո մեկնող ինքնաթիռում: Հունվարի 15-ի առավոտյան Ֆրանցիսկոս պապը Հռոմից մեկնել Է Սանտյագո՝ սկսելով իր 22-րդ արտասահմանյան առաքելական ուղեւորությունը, որի ընթացքում նա կայցելի Չիլի եւ Պերու: Սա քահանայապետի արդեն վեցերորդ այցն Է Լատինական Ամերիկայի երկրներ:

Ուշագրավ Է, որ այս անգամ նա չի այցելում իր հայրենիք՝ Արգենտինա: Սակայն Չիլիի իշխանություններն ուխտավորների վիթխարի հոսք են սպասում հարեւան Արգենտինայից Հռոմի կաթոլիկ եկեղեցու հովվապետի այցի ժամանակ, ինչի առնչությամբ անվտանգության ուժեղացված միջոցներ են ձեռնարկում սահմանին: Վատիկան Հռոմի պապի վերադարձը պլանավորված Է հունվարի 22-ին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1
Tokyo 2020
youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ