Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Միջազգային անկախ փորձագետը  հիմնավոր պատասխաններ է տվել Ամուլսարի վերաբերյալ մտահոգող հարցերին

Միջազգային անկախ փորձագետը  հիմնավոր պատասխաններ է տվել Ամուլսարի վերաբերյալ մտահոգող հարցերին

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միջազգային անկախ փորձագետ, բնապահպանական ճարտարագետ Լարրի Բրեքենրիջը հունվարի 12-ին ՀՀ Բնապահպանության նախարարությունում նախարար Արծվիկ Մինասյանին, փոխնախարար Էրիկ Գրիգորյանին և նախարարության փորձագետներին ներկայացրեց Ամուլսարի ծրագրում բնապահպանական կառավարման մանրամասները: Անկախ փորձագետը ևս մեկ անգամ վերահաստատեց, որ Ամուլսարի հանքում չկան անկառավարելի ռիսկեր, և այն կառուցվում և շահագործվելու է ժամանակակից լավագույն փորձի կիրառմամբ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, 3 ժամ տևած հանդիպման ընթացքում հնչեցին ծրագրի հետ կապված խնդրահարույց հարցեր, այդ թվում՝ Սևանի և այլ ջրային ռեսուրսների վրա ազդեցության և թթվային ապարների դրենաժի կառավարման վերաբերյալ մտահոգությունները: Փորձագետը նշեց, որ թթվային դրենաժը առկա է բնական պայմաններում և խնդիր է հանդիսանում ոսկու, արծաթի և պղնձի շատ հանքավայրերում: Այդքանով հանդերձ, միջազգային փորձը թույլ է տալիս այդ խնդիրը հաջողությամբ կառավարել: Ընդ որում, պայմանվորված բնական առանձնահատկություններով և այն հանգամանքով, որ հանքաքարը լիովին օքսիդացված է, իսկ դատարկ ապարների միայն մի մասն է պոտենցիալ թթվագոյացնող, Ամուլսարում թթվային դրենաժի խնդիրը շատ ավելի մեղմ է, քան արդյունավետ կառավարվող բազմաթիվ այլ ժամանակակից հանքերում: Ներկայացվեց կառավարման մանրամասն նախագիծը, որն Ամուլսարում ավելի քան 7 տարի իրականացված հետազոտական աշխատանքների արդյունք է: Այն ապահովում է շրջակա բոլոր ջրային ռեսուրսների արդյունավետ պաշտպանություն: Հետազոտությունը ցույց է տալիս, որ Ամուլսարի ծրագիրը ջրի որակի վրա բացասական ազդեցքություն չի ունենա: Դրա երաշխիքն են աղտոտման կանխարգելման ակտիվ միջոցառումները և ջրի կառավարման ամենաժամանակակից մեթոդները, այդ թվում՝ հանքի տարածքի ջրերի շարունակական կիրառումը տեխնոլոգիական գործընթացում: Լարրի Բրեքենրիջը ներկայացրեց կառավարման նմանօրինակ տարբերակներ Միացյալ Նահանգների հանքերից:  

Մասնագիտական հանդիպումը նախատեսվում էր անցկացնել «Լիդիան»-ի ներկայացուցիչների և վերջերս հրապարակված Ամուլսարի ծրագրի քննադատական զեկույցների հեղինակների միջև: Վերջիններս, սակայն, չնայած նախնական համաձայնությանը, հրաժարվեցին  մասնակցել մասնագիտական քննարկմանը: Հանդիպմանը ծրագրի քննադատներից ներկայացել էր միայն Էկոլոգոնոոսֆերային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Արմեն Սաղաթելյանը, որը սակայն լքեց դահլիճը հանդիպման  սկզբից՝ առանց տեսակետ հայտնելու:

Լարրի Բրեքենրիջն Ամերիկյան Global Resource Engineering ընկերության փորձագետ է, կանադական օրենսդրության համապատասխան որակավորված մասնագետ (QP): Այս կոչումն ունեցող մասնագետների տեսակետները ունեն իրավական ուժ և տեխնիկատնտեսական հաշվետվություններում ու Կանադայի արժեթղթերի և բորսայի հանձնաժողովի կողմից պահանջվող այլ փաստաթղթերում ընդունվում են որպես հիմք: Լարրի Բրեքենրիջը ունի տարբեր երկրներում հանքերի բնապահպանական կառավարման 20 տարվա փորձառություն, բազմաթիվ գիտական հոդվածների հեղինակ է: Նա մեկն է միջազգային ճանաչում ունեցող փորձագետներից, որոնք մասնակցել են Ամուլսարի ծրագրի բնապահպանական կառավարման նախագծի մշակմանը և իրագործմանը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am