Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Աֆրիկայի հանքարանում գտել են աշխարհում մեծությամբ հինգերորդ ալմաստը

Աֆրիկայի հանքարանում գտել են աշխարհում մեծությամբ հինգերորդ ալմաստը
ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համաշխարհային պատմության մեջ խոշորագույն ալմաստներից մեկն են գտել Աֆրիկայում Լեսոտոյի թագավորության Letseng հանքարանում, որը պատկանում Է Gem Diamonds Ltd.-ին. բացառիկ որակի թանկարժեք քարի զանգվածը կազմում Է 910 կարատ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է ընկերության հաղորդագրության մեջ:

Անգույն քարը (սանդղակ D) պատկանում Է Ila տեսակին, այսինքն՝ գրեթե չի պարունակում ազոտի կամ բորի խառնուրդներ. նման ալմաստները կազմում են աշխարհում արդյունահանման 1 տոկոսից Էլ պակաս մասը: Այն մեծությամբ հինգերորդն Է աշխարհում երբեւիցե հայտնաբերվածներից եւ ամենամեծն Է Լեսոտոյի համար:

Letseng հանքարանը հռչակված Է ալմաստների չափերով ու որակով: 2006 թվականից այստեղ գտել են աշխարհի խոշորագույն 20 ալմաստներից չորսը: Դրանցից ռեկորդայինը դարձել Է 603-կարատանոց Լեսոտոյի խոստումը (Lesotho Promise) ալմաստը: Այս հանքարանից գտածոների անբասիր որակն ապահովում Է աշխարհում դրանց առավել բարձր միջին արժեքը՝ անցյալ տարի կարատի դիմաց մոտավորապես 2 հազար դոլար՝ 120 դոլար համաշխարհային միջին ցուցանիշի դեպքում:

Gem Diamonds-ը դեռեւս չի բացահայտում այդ ալմաստի հետ կապված պլանները եւ չի փորձում գնահատել դրա հնարավոր արժեքը: Դրա հետ մեկտեղ Liberum բրոքերային ընկերությունը Letseng-ի ռեկորդակիրն սկզբնապես գնահատել Է 40 մլն դոլար, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]