Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Երևանի դրամատիկական թատրոնը խաղաշրջանը կբացի «Սերը տարիք չի հարցնում» կատակերգությամբ

Երևանի դրամատիկական թատրոնը խաղաշրջանը կբացի «Սերը տարիք չի հարցնում» 
կատակերգությամբ

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնն այս տարվա թատերաշրջանը կբացի հունվարի 27-28-ին` ներկայացնելով Ժ. Կ. Իսլերի «Սերը տարիք չի հարցնում» բեմադրությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` փետրվարի 3-ին և 25-ին թատրոնում կցուցադրվի Բ. Սլեյդի «Վերջին ծաղրածուն» երկու գործողությամբ կատակերգությունը: Նույն ամսվա 4-ին կներկայացվի Ն. Սայմոնի «Խենթ ու խելառ տղաներ» գործը, 9-ին` Բոմարշեի «Ֆիգարոյի ամուսնությունը» կատակերգությունը, 10-ին` Ն. Սայմոնի «Համար 707»-ը:

Փետրվարի 11-ին թատերասերները կարող են դիտել Պ. Զեյթունցյանի «Մեծ լռություն» դրաման, փետրվարի 14-ին` Արթուր և Հրաչուհի Ութմազյանների «Իբրև սկիզբ» պոեզիայի երեկոն, փետրվարի 16-ին կներկայացվի Ժ. Կ. Իսլերի «Սերը տարիք չի հարցնում» կատակերգությունը, փետրվարի 17-ին Ն. Սայմոնի «Հոլիվուդ… HOLLYWOOD» երկու գործողությամբ բեմադրությունը: Վ. Շեքսպիրի «Հուլիոս Կեսար»  երկու գործողությամբ ողբերգությունը կցուցադրվի փետրվարի 18-ին, 23-ին կներկայացվի Պ. Զեյթունցյանի «Փարիզյան դատավճիռ» դրաման: Ամիսը կեզրափակի փետրվարի 24-ին ներկայացվող Մ. Կամոլետտիի «Ախ, Աննա, Աննա… կամ կրքոտ կիրակի» սիրային կատակերգությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am