Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ռաֆայել Նադալը հաղթանակով մեկնարկեց Ավստրալիայի բաց առաջնությունում

Ռաֆայել Նադալը հաղթանակով մեկնարկեց Ավստրալիայի բաց առաջնությունում

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թենիսի աշխարհի առաջին ռակետ իսպանացի Ռաֆայել Նադալը հաղթանակով մեկնարկեց «Australian open»-ում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Նադալի առաջին մրցակիցը Դոմինիկյան Հանրապետության ներկայացուցիչ Վիկտոր Բուրգոսն էր: 1 ժամ 37 րոպե ձգված մրցախաղում Նադալը հաղթել է 6:1, 6:1, 6:1 հաշիվը։ Իսպանացին Ավստրալիայի բաց առաջնության երկրորդ փուլում կմրցի Արգենտինան ներկայացնող Լեոնարդո Մայերի հետ:

Կանանց մենախաղում անսպասելի պարտություն է կրել Վինուս Ուիլյամս, ով 3:6, 5:7 հաշվով զիջել է Շվեյցարիան ներկայացնող Բելինդա Բենչիչին:

«Australian Open»-ին այս տարի չի մասնակցի աշխարհի նախկին առաջին ռակետ բրիտանացի Էնդի Մարեյը: Վերջինս բաց կթողնի մրցաշարը, քանի որ չի հասցրել վերականգնվել վնասվածքից հետո: Մինչ այս Մարեյը 5 անգամ հասել է մինչև Ավստրալիայի բաց առաջնության եզրափակիչ (2010, 2011, 2013, 2015, 2016): Տարվա առաջին մրցաշարին չի մասնակցի նաև կանանց աշխարհի նախկին առաջին ռակետ Վիկտորիա Ազարենկոն: Բելառուս մարզուհին հրաժարվել է մասնակցել Մելբուրնի մրցաշարին, քանի որ իր որդու` Լեոյի հետ կապված դատական վարույթներով է զբաղված: «Մեծ սաղավարտ»-ի տարվա 4 մրցաշարերից առաջին` Ավստրալիայի բաց առաջնությունն այս տարի կմեկնարկի հունվարի 15-ին և կավարտվի 28-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]