Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Սեպտեմբեր

ԱՄՆ-ում Գորտ անունով աքաղաղն ամեն օր տիրուհուն դիմավորում Է դպրոցից գալիս


ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: YouTube-ում տարածում Է ստանում այն ալիքը, որը նվիրված Է Գորտ (Frog) անունով աքաղաղի կյանքին: Վերջին տեսանյութերից մեկը, որտեղ նա Սավաննա անունով աղջկան դիմավորում Է դպրոցական ավտոբուսի մոտ, ավելի քան 170 հազար դիտում Է հավաքել վեց օրվա ընթացքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հոլովակում ցուցադրված Է, թե Գորտն ինչպես Է վազում ավտոբուսի մոտ, ինչից հետո աղջիկը նրան հետ Է բերում, ընդ որում աքաղաղը շատ հանգիստ նստած Է նրա ձեռքերին:

Youtube-ի օգտատերերին դուր Է եկել ընտանի թռչնի այս արտասովոր պահվածքը: Գորտի տերերը նրա համար ալիք են բացել ոչ միայն Youtube-ում, այլեւ օգտահաշիվներ՝ Instagram-ում եւ Facebook-ում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ