Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ford-ը պլանավորում Է 11 մլրդ դոլար ներդնել Էլեկտրամոբիլների արտադրության գործում. Reuters

Ford-ը պլանավորում Է 11 մլրդ դոլար ներդնել Էլեկտրամոբիլների արտադրության գործում. Reuters
ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգների Ford ավտոարտադրողը պլանավորում Է մինչեւ 2022 թվականն Էլեկտրամոբիլների արտադրության բնագավառում ներդրումներն ավելացնել մինչեւ 11 միլիարդ դոլար: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունվարի 15-ին այս մասին հայտնել Է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ընկերության վարչության նախագահ Բիլ Ֆորդին:

«Ներդրումային ցուցանիշն զգալիորեն բարձր Է, քան ավելի վաղ հայտարարված՝ մինչեւ 2020 թվականը 4,5 միլիարդ դոլարը»,- հայտնել են Ford-ի ղեկավարները:

Այսպիսով, ընկերությունը պլանավորում Է հիբրիդների եւ Էլեկտրամոբիլների մոդելային շարքն ընդլայնել մինչեւ 40 անուն, դրանցից 16-ը կլինեն Էլեկտրամոբիլներ: Ինչպես նշել Է հրատարակությունը, 2016 թվականին նախագծման, հետազոտությունների եւ մշակումների ծախսերը կազմել են 7,3 միլիարդ դոլար, իսկ 2015 թվականին՝ 6,7 միլիարդ դոլար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]