1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ԱՄՆ-ը չի ցանկանում պահպանել Սիրիայի տարածքային ամբողջականությունը. Լավրով

ԱՄՆ-ը չի ցանկանում պահպանել Սիրիայի տարածքային ամբողջականությունը. Լավրով

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վաշինգտոնը չի ցանկանում պահպանել Սիրիայի տարածքային ամբողջականությունը: Այդ մասին հունվարի 15-ին հայտարարել Է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ Մոսկվայում ելույթ ունենալով 2017 թվականին ռուսական դիվանագիտության գործունեության արդյունքների նվիրված մամուլի ասուլիսում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:

«Այժմ այն գործողությունները, որոնք մենք տեսնում ենք, ցույց են տալիս, որ Միանցյալ Նահանգները չի ցանկանում պահպանել Սիրիայի տարածքային ամբողջականությունը,-նշել Է նախարարը:-Բառացիորեն երեկ հայտարարվել Է նոր նախաձեռնության մասին, ըստ որի ԱՄՆ-ը ցանկանում Է օգնել այսպես կոչված Սիրիայի ժողովրդավարական ուժերին՝ ստեղծելու սահմանային անվտանգության ինչ-ինչ գոտիներ: Մեծ հաշվով դա նշանակում Է հսկայական տարածքի առանձնացում Թուրքիայի եւ Իրաքի հետ սահմանների երկայնքով»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]