Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   22 Մայիս

Միջազգային փորձագետը նշանակալի է համարում Հայաստանի առաջխաղացումը թերսնուցման հաղթահարման առումով


ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանն առաջխաղացում է արձանագրել պարենային ապահովության և սնուցման վիճակի բարելավման առումով և կարող է լինել լավ օրինակ՝ ինչպես հարևան, այնպես էլ Կենտրոնական Ասիայի երկրների համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանի պարենային ապահովության և սնուցման ազգային ռազմավարական ուսումնասիրության շնորհանդեսի ժամանակ ասաց Պարենային քաղաքականության միջազգային հետազոտական ինստիտուտի գլխավոր տնօրեն Շենգեն Ֆանը: Նա շնորհակալություն հայտնեց լավ կատարված ուսումնասիրության համար՝  նշելով, որ ինքը ևս այդ աշխատանքներով ներգրավված է եղել:

«Անկախ այն փաստից՝ երկիրը մեծ է, թե փոքր, պարենի և սննդի անվտանգության և ապահովության հարցերը շատ կարևոր են: Այս տարածաշրջանում թերսնուցումը գոյություն ունի որպես մարտահրավեր, ու մենք պետք է փորձենք հասկանալ այդ երևույթի պատճառներն ու դրանք վերացնելու քայլեր ձեռնարկենք: Հայաստանը նշանակալի առաջխաղացում է արձանագրել, թերսնուցման տոկոսը 5-ի տոկոսի սահմանում է, որը բավականին նշանակալի է»,-ասաց միջազգային փորձագետը:

Շենգեն Ֆանը նշեց, որ արծարծվող խնդրի ուսումնասիրության ժամանակ կարևոր է ուշադրության կենտրոնում պահել ինչպես թերսնուցման, այնպես էլ գերսնուցման և ճարպակալման հարցերը: Մասնագետը նաև բարձրացրեց թաքնված քաղցի հարցը, որն առաջանում է սննդի միջոցով օրգանիզմի համար անհրաժեշտ միկրոսննդարար նյութերի թերստացման դեպքում:

Թերսնուցման խնդրի լուծման առնչությամբ Շենգեն Ֆանը կարևորեց սոցիալական ապահովության ծրագրերի իրականացմումը, մասնավորապես, ընդգծելով երկրաժամկետ հեռանկարում չքավորներին աղքատությունից դուրս բերելու և շուկայում նրանց դերի բարձրացմանն ուղղված քայլերի կատարման անհրաժեշտությունը: «Սոցիալական ապահովության ծրագրերը պետք է կենտրոնացած լինեն նաև պրոդուկտիվ կարողությունների զարգացման վրա, ինչպես մարդկային կապտալի զարգացումն ու նրանց կրթել է:

Փորձագետի դիտարկմամբ՝  սնուցման հարցերի լուծման հաջողված փորձ է նաև դպրոցական սննդի ծրագիրը, որի միջոցով առողջ սնունդ է տրամադրվում դպրոցականներին, նաև հնարավորություն տրվում փոքր բիզնեսներին ծառայություն մատուցել և զարգանալ:

Համաձայն Հայաստանի պարենային ապահովության և սնուցման ազգային ռազմավարական ուսումնասիրության մեջ ներկայացված տվյալների՝ 2015-ին Հայաստանի բնակչության 6 տոկոսը եղել է թերսնված: Պարենային անապահովության մեջ գտնվող տնային տնտեսությունների մասնաբաժինը 2008-ի համաշխարհային ֆինանսական ճգնաժամից հետո գրեթե կրկնապատկվել է 2015-ին հասնելով 16 տոկոսի:

2015-ի տվյալներով՝ թերաճ է 5 տարեկանից փոքր երեխաների 9 տոկոսը, գերքաշ՝ 14-ը: Թերաճությունն առավելապես տարածված է 18 ամիսը չլրացած երեխաների շրջանում: Մինչև 5 տարեկան երեխաների շրջանում սակավարյունության միջին ցուցանիշը 16 տոկոս է, որոշ մարզերում հասնելով 34-49 տոկոսի:




Լրահոս

Բոլոր նորությունները    






Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ