Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Թրամփն իրեն ռասիստ չի համարում

Թրամփն իրեն ռասիստ չի համարում
ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հունվարի 14-ին վերստին հայտարարել Է, որ վիրավորական արտահայտություններ չի արել երրորդ աշխարհի երկրների հասցեին եւ իրեն ռասիստ չի համարում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Սկանդալը ծագել Էր այն բանից հետո, երբ ԶԼՄ-ները հաղորդեցին, որ սենատորների հետ ներգաղթի հարցերի շուրջ խորհրդակցության ընթացքում Թրամփը երրորդ աշխարհի երկրները որակել Է «կեղտոտ խորշեր»: Մասնավորապես, նա իբր հիշատակել Է Հաիթին, Սալվադորը, աֆրիկյան մի շարք պետություններ: Թրամփն ինքն ավելի ուշ հայտարարել Է, որ նման բառեր չի օգտագործել, մինչդեռ մի խումբ սենատորներ տրամագծորեն հակադիր հայտարարություններ են արել այն մասին, թե պետության ղեկավարն արել Է արդյոք նման արտահայտություններ:

«Ոչ, ես ռասիստ չեմ: Ես ամենաքիչն եմ ռասիստ այն մարդկանցից, ումից դուք հարցազրույց եք վերցրել»,- հայտարարել Է Թրամփը լրագրողներին, նշելով, որ վիրավորական արտահայտություններ չի արել Սպիտակ տանը կայացած խորհրդակցության ժամանակ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]