Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Թուրքիայի ազգային անվտանգության խորհուրդը կքննարկի արտակարգ դրությունը երկարաձգելու հարցը

Թուրքիայի ազգային անվտանգության խորհուրդը կքննարկի արտակարգ դրությունը 
երկարաձգելու հարցը

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահությամբ հունվարի 17-ին Ազգային անվտանգության խորհրդի նիստ կգումարվի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

Նիստի ընթացքում քննարկվելու են ներքին և արտաքին քաղաքական զարգացումները: Կարևորագույն հարցերից է լինելու ռազմական հեղաշրջման տապալված փորձից հետո երկրում հայտարարված արտակարգ դրությունը 6-րդ անգամ երկարաձգելու հարցը: 

Թուրքիայում առաջին անգամ արտակարգ դրություն է հայտարարվել 2016 թվականի հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձից հետո` հուլիսի 21-ին: 90 օր շարունակվող արտակարգ դրությունը Ազգային անվտանգության խորհրդի որոշմամբ հետագայում երկարաձգվել էր ևս 5 անգամ: Հայտարարված արտակարգ դրության ժամկետը ավարտվում է հունվարի 19-ին:

Իշխանություններն արտակարգ դրության անհրաժեշտությունը պայմանավորում են ահաբեկչական խմբավորումների հետ պայքարելու հրամայականով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]