Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Ապրիլ

ԱՄՆ-ն մեղադրել է «В Контакте»-ին սեփականության իրավունքների խախտման համար


ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ իշխանությունները «В Контакте» սոցիալական ցանցը կրկին ներառել են սեփականության իրավունքները խախտող կայքերի ցանկում:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, այս մասին նշված է ԱՄՆ առևտրային ներկայացուցիչ Ռոբերտ Լայթհայզերի զեկույցում: Rutracker, Rapidgator.org, ինչպես նաեւ չինական ամենախոշոր ինտերնետ-խանութներից Taobao.com-ը, օնլայն-կինոթատրոն Kinogo.cc-ն  ևս հայտնվել են ԱՄՆ առևտրի նախարարության ցանցահեն կայքերի ցանկում:

«ВКонтакте» սոցիալական ցանցի մամուլի ծառայությունը տեղեկացրել է, որ սոցիալական ցանցը շարունակում է ակտիվ գործունեությունը աուդիո եւ վիդեո բովանդակության լիցենզավորման վրա եւ պարբերաբար համագործակցում է իրավատերերի հետ `թվային տպագրության եւ բովանդակության պաշտպանության այլ գործիքների բարելավման նպատակով: Բացի այդ, ցանկացած օգտատեր կարող է հայտնել իրավունքի խախտման մասին` հատուկ էլեկտրոնային ձեւով:




Լրահոս

Բոլոր նորությունները    






Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ