Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Հոկտեմբեր

Իլհամ Ալիեւը, ի հակառակ պետքարտուղարության հայտարարությանը, շարունակում է Ադրբեջանն անվտանգ երկրների ցանկում դասել


ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ պետքարտուղարությունն Ադրբեջանում ահաբեկչական սպառնալիքների վտանգ է տեսնում, մինչդեռ Իլհամ Ալիեւը Ադրբեջանն անվտանգ երկրների շարքում է դասում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ադրբեջանագետ Տաթեւիկ Հայրապետյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ պետքարտուղարության հայտարարությունից հետո՝ նույն օրը, Ալիեւը հանդիպում է ունեցել նախարարների կաբինետի հետ տնտեսական զարգացումների թեմայով եւ իր ելույթի հենց ամենասկզբում նշել, որ Ադրբեջանը հանդիսանում է տարածաշրջանում ամենակայուն երկիրը, որը թեեւ աշխարհում ընթացող բազմաթիվ սպառնալիքներին, ապահովում է անվտանգություն ոչ միայն իր քաղաքացիների, այլեւ օտարերկրացիների համար:

Անդրադառնալով Ադրբեջանում 2018 թվականի քաղաքական-տնտեսական կանխատեսումներին՝ ադրբեջանագետը նշեց, որ Իլհամ Ալիեւը տնտեսությունում աճ ակնկալում է նաեւ այս տարի: «Թեեւ Ալիեւը խոսում է տնտեսության վերելքից, ադրբեջանական ընդդիմադիր տնտեսագետները շատ ավելի վատ կանխատեսումներ ունեն: Նրանք երկրում գործող 10 կարեւորագույն բանկերի փակում են կանխատեսում»,- ասաց Տաթեւիկ Հայրապետյանը, հավելելով, որ նավթի գների հետ կապված Ադրբեջանում որոշակի տնտեսական աճ Համաշխարհային բանկը եւս կանխատեսել է:

ԱՄՆ պետքարտուղարությունը հայտարարություն է տարածել, որտեղ  Ադրբեջանին ընդգրկել է ահաբեկչության և անվտանգության սպառնալիքների ռիսկի ենթակա երկրների շարքում:
Ըստ ԱՄՆ պետքարտուղարության՝ աշխարհի բոլոր երկրները ճանապարհորդության անվտանգության տեսանկյունից բաժանվում են չորս կարգի՝ 1-ին կարգ՝ «Անվտանգության նկատառումների ընդհանուր միջոցներ», 2-րդ  կարգ`«Առավել  ուշադիր եղեք երկիր այցելելիս», 3-րդ կարգ՝ «Վերանայեք ձեր որոշումն այդ երկիր մեկնելու վերաբերյալ», 4-րդ կարգ՝ «Մի ճանապարհորդեք այդ երկիր»:
Ադրբեջանը դասակարգվել է երկրորդ կարգում, ինչպես նշված է համակարգի կայքում՝ «ահաբեկչության ռիսկի հետ կապված»:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ