Ղազախստանում մկները կրծել են բանկոմատի փողերը
15:54, 13 Հունվար 2018
ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղազախստանում մկները մտել են տեղի բանկերից մեկին պատկանող բանկոմատ և վնասել են այնտեղ գտնվող կանխիկ գումարը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, համացանցում հայտնվել է տեսանյութը, որում երևում է, թե ինչպես է բացվում բանկոմատը, որի ներսում կրծողներն են և վնասված գումարը:
Բանկը հաստատել է միջադեպի իսկությունը: Այդուհանդերձ, չի հստակեցվել, թե ինչքան է բանկի կրած նյութական վնասը: Որոշ լրատվամիջոցների հրապարակումների համաձայն՝ այն կազմում է շուրջ 300 ԱՄՆ դոլար:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում