Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Հոկտեմբեր

Լապլանդիայում «Գահերի խաղը» ֆիլմի մոտիվներով սառցե հյուրանոց են կառուցել


ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի, Ուկրաինայի, Լեհաստանի և Լատվիայի ճարտարապետները Լապլանդիայում «Գահերի խաղը» ֆիլմի մոտիվներով ամբողջությամբ սառույցից հյուրանոց են կառուցել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Հյուրանոցը զբաղեցնում է 20 հազար քառակուսի մետր տարածք, ունի 30 համար, որոնք կահավորված են հայտնի ֆիլմի մոտիվներով: Հյուրանոցի բոլոր հյուրերին հավելյալ տրամադրվելու են ծածկոցներ և էլեկտրական ջեռուցիչներ: Կառույցի ներսում ջերմաստիճանը լինելու է 5 աստիճան:

Հյուրանոցում գործելու են նաև կինոթատրոն, սառցե ռեստորան և բար:

Երկու անձի համար գիշերելը հյուրանոցային մեկ համարում կարժենա 294 եվրո: Գները գործում են մինչև ապրիլի 8-ը, երբ բնական պատճառներից ելնելով հյուրանոցը կդադարեցնի գործունեությունը:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ