Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ադրբեջանագետը ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումների ինտեսիվությունը խաղաղության պահպանման գործոն է համարում

Ադրբեջանագետը ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումների ինտեսիվությունը 
խաղաղության պահպանման գործոն է համարում

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանում գալիք  նախագահական ընտրությունների ֆոնին բավական հետաքրքիր ներքաղաքական վերադասավորումներ են տեղի ունենում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ հանդիպմանը ադրբեջանագետ  Տաթեւիկ Հայրապետյանն ասաց, որ վերջերս Ադրբեջանում փոխվեց հարկերի նախարարը: «Ադրբեջանում նախիջեւանյան կլանը շարունակում է վերահսկել պաշտպանական ոլորտը, մասնավորապես այդ կլանի ամենահզոր ներկայացուցիչներից է Քեմալադդին Հեյդարովը, ով արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնն է զբաղեցնում»,-ասաց ադրբեջանագետը:

Անդրադառնալով շփման գծում տիրող իրավիճակին՝ Տաթեւիկ Հայրապետյանն ասաց, որ շփման գծում խաղաղության պահպանման գործում մեծ նպաստ ունեն Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումները: «Մամեդյարովի եւ Նալբանդյանի հաջորդ հանդիպումը կկայանա հունվարի կեսերին: Վերջինը կայացել էր դեկտեմբերին` Վիեննայում: Այս հանդիպումների ինտենսիվությունը շատ կարեւոր է: Իրական բանակցային գործընթացի թեեւ չկա, բայց կանխվում են պատերազմական գործողությունները»,-ասաց նա՝ հավելելով, որ հետազոտությունները ցույց են տալիս, որ այն փուլերում, երբ հանդիպումներ չեն լինում, պատերազմական գործողությունների վերսկսման հավանականությունը մեծանում է:

Ադրբեջանի նախագահական ընտրությունները կանցկացվեն 2018 թվականի հոկտեմբերի 17-ին: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]