Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Երեք շախմատիստներ գլխավորում են Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշարի աղյուսակը

Երեք շախմատիստներ գլխավորում են Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշարի 
աղյուսակը

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատի ակադեմիայում կայացան Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշարի 4-րդ տուրի պարտիաները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է շախմատի ֆեդերացիան: Ի տարբերություն նախորդ խաղափուլի, որում միայն մեկ պարտիա էր հաղթական ավարտ ունեցել, այս տուրում հինգ պարտիաներից չորսում կողմերից մեկն առավելության հասավ մրցակցի նկատմամբ: Տուրի միակ ոչ-ոքին գրանցվեց կենտրոնական պարտիայում, որում միմյանց դեմ մրցում էին մրցաշարի առաջատար Փարհամ Մաղսուդլուն և երկրորդ հորիզոնականում ընթացող Արամ Հակոբյանը: Սևերով խաղացող մեր շախմատիստը ուներ մեծ առավելություն, սակայն բարդ դրությունում թույլ տվեց որոշակի վրիպումները և կողմերը հաշտություն կնքեցին: 4-րդ տուրում կարևոր հաղթանակներ տոնեցին Լուկաշ Յարմուլան և Կլեմենտի Սիչովը: Մրցաշարում առաջին հաղթանակները գրանցեցին նաև Հայաստանի ներկայացուցիչների Արման Միքայելյանը և Հովիկ Հայրապետյանը:

4-րդ տուրից հետո Փարհամ Մաղսուդլուն, Լուկաշ Յարմուլան և Կլեմենտի Սիչովը վաստակել են  3-ական միավոր և գլխավորում են մրցաշարային աղյուսակը: Արամ Հակոբյանը 2.5 միավորով գտնվում է 4-րդ հորիզոնականում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]