Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Արա Բաբլոյանը բարձր է գնահատում լրագրողների աշխատանքը. ԱԺ-ում կայացավ լրագրողների համար ամանորյա ընդունելությունը

Արա Բաբլոյանը բարձր է գնահատում լրագրողների աշխատանքը. ԱԺ-ում կայացավ 
լրագրողների համար ամանորյա ընդունելությունը

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խորհրդարանում Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի մասնակցությամբ տեղի ունեցավ լրատվամիջոցների համար ամանորյա ընդունելությունը, որին մասնակցում էին խորհրդարանի աշխատանքները լուսաբանող լրատվամիջոցների ներկայացուցիչները և ղեկավարները:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, միջոցառման մեկնարկին Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը, շնորհավորելով լրատվամիջոցների ներկայացուցիչներին Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ, ընդգծեց, որ միշտ բարձր է գնահատել լրագրողների աշխատանքը` անկախ նրանից, թե ով ինչպիսի դիրքորոշում կամ վերաբերմունք ունի այս կամ այն հարցի վերաբերյալ: «Կարծում եմ, որ մարդկանց միջև փոխադարձ հարգանքը չպետք է կախված լինի տեսակետների կամ քաղաքական հայացքների տարբերությունից»,- ասաց ՀՀ ԱԺ նախագահը:

Նա վստահեցրեց, որ ինչպես նախկինում, այնպես էլ հիմա` որպես խորհրդարանի խոսնակ, լրագրողների հետ աշխատելը իր համար հաճելի է, նույնիսկ` ուսանելի:  «Ձեր արհեստավարժությունը և անաչառությունը մեծ ազդեցություն ունեն մեզ շրջապատող իրականության օբյեկտիվ և ամբողջական ընկալման հարցում»,- ընդգծեց Բաբլոյանը:

Այնուհետև տեղի ունեցավ պարգևատրման արարողությունը, որի ընթացքում Ազգային ժողովի շնորհակալագրերով և հուշանվերներով պարգևատրվեցին մի շարք լրատվամիջոցների ներկայացուցիչներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]