1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ֆուտբոլի աշխարհի առաջնության գավաթը կբերվի Հայաստան

Ֆուտբոլի աշխարհի առաջնության գավաթը կբերվի Հայաստան

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի աշխարհի առաջնության գավաթը կբերվի Հայաստան:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Մունդիալ-2018»-ի գավաթը Հայաստանում կլինի փետրվար 7-ին: Այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն: Գավաթը կլինի նաև Թբիլիսում և Բաքվում:

Ֆուտբոլի 2018 թվականի աշխարհի առաջնությունից առաջ աշխարհի գավաթը կշրջի նաև Ռուսաստանի 24 քաղաքներում:

Աշխարհի 2006 թվականի առաջնությունից սկսած Մունդիալի գավաթը շրջում է աշխարհի տարբեր երկրներում:

21-րդ աշխարհի առաջնությունը 2018 թվականին կկայանա Ռուսաստանի 11 քաղաքների 12 մարզադաշտերում: Այն կմեկնարկի հունիսի 14-ին և կեզրափակվի հուլիսի 15-ին: Եզրափակիչ հանդիպումը կկայանա Մոսկվայի «Լուժնիկի» մարզադաշտում:    


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]