Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ԱԺ աշխատակազմը խորհրդարանում լրագրողների աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելուն ուղղված ծրագրեր կիրականացնի

ԱԺ աշխատակազմը խորհրդարանում լրագրողների աշխատանքի արդյունավետությունը 
բարձրացնելուն ուղղված ծրագրեր կիրականացնի

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի աշխատակազմը 2018թ. խորհրդարանում լրագրողների աշխատանքի համար ավելի բարենպաստ միջավայր ձևավորելու ուղղությամբ  ծրագրեր կիրականացնի: Խորհրդարանում ամանորյա ընդունելության ժամանակ այս մասին հայտնեց Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Արա Սաղաթելյանը:

«Խոսքը և՛ տեխնիկական պայմանների, և՛ լրագրողների ներգրավվածության պայմանների, և՛ մեր միջազգային գործընկերների հետ համագործակցությամբ նախանշված մի շարք ծրագրերի մասին է, որոնց իրականացման արդյունքում դուք հնարավորություն կունենաք  համագործակցել և ծանոթանալ Մեծ Բրիտանիայից և Գերմանիայից ժամանած ձեր գործընկերների հետ, հնարավորություն կունենաք ստանալ նոր գիտելիքներ դրսից հրավիրված մասնագետների հետ շփումների արդյունքում, իսկ որոշ դեպքերում` այլ երկրներ այցելելով»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ընդգծեց Արա Սաղաթելյանը:

Նա վստահեցրեց, որ որևէ դեպքում խորհրդարանում լրագրողի աշխատանքի սահմանափակում չի լինելու` շեշտելով, որ լրագրողների աշխատանքի արդյունավետության ապահովման համար պատրաստվում են տեխնիկական ավելի լավ պայմաններ ստեղծել, ինչը որևէ կերպ չի ենթադրում լրագրողի աշխատանքի սահմանափակում: «Տեխնիկական պայմանների բարելավում ենք իրականացնելու, նոր միջավայր ենք ստեղծելու, կրթական ծրագրեր ենք իրականացնելու: Սա այն է, ինչ Ազգային ժողովի աշխատակազմը պլանավորում է իրականացնել խորհրդարանի նոր դերի և թափանցիկության համատեքստում»,- եզրափակեց Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]