Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Կալիֆորնիայում մեկուսացվել է նահանգի պատմության մեջ խոշորագույն հրդեհը

Կալիֆորնիայում մեկուսացվել է նահանգի պատմության մեջ խոշորագույն հրդեհը

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կալիֆորնիայում շուրջ մեկ ամիս շարունակվող և նահանգի պատմության մեջ ամենախոշորը համարվող «Թոմաս» անվանումը ստացած հրդեհը հունվարի 12-ին հաջողվել է ամբողջությամբ մեկուսացնել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Թոմաս» հրդեհը 100 տոկոսով մեկուսացվել է»,- ասվում է Կալիֆորնիայի հակահրդեհային պահպանության վարչության հաղորդագրության մեջ: Ներկայումս դեռևս պարզվում են հրդեհի առաջացման պատճառները:

Հրդեհը գրավել է 114 հազար հեկտար տարածք:

Կալիֆորնիայում անտառային հրդեհները սկսվել են 2017 թվականի դեկտեմբերի 4-ից: Կրակի տարածմանը նպաստել են չոր եղանակն ու ուժեղ քամիները: Ընդհանուր առմամբ նահանգի տարածքում բռնկվել էր վեց հրդեհ, որից ամենախոշորը ստացել էր «Թոմաս» անվանումը: Հրդեհի հետևանքով տարհանվել էին նահանգում բնակվող տասնյակ հազարավոր մարդիկ: «Թոմաս» հրդեհը դարձել է Կալիֆորնիայի պատմության մեջ խոշորագույնը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]