1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ստամբուլում պոլսահայ լուսանկարիչ Արա Գյուլերին նվիրված երեկո է անցկացվել

Ստամբուլում պոլսահայ լուսանկարիչ Արա Գյուլերին նվիրված երեկո է անցկացվել

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստամբուլի Ուսքյուդար թաղամասի իշխանությունները պոլսահայ հայտնի լուսանկարիչ Արա Գյուլերին նվիրված երեկո են կազմակերպել, որին ներկա է եղել նաև Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

Քալընն ընդգծել է, որ Գյուլերը պատմություն պատմող լուսանկարներ է արել: «Նրա նկարները պատմում են Ստամբուլի, Դալիի, Պիկասոյի մասին»,- նշել է նա:

Ուսքյուդարի թաղապետ Հիլմի Թյուրքմենն էլ ընդգծել է, որ պոլսահայ լուսանկարչի գործերում ներկայացված է կյանքն իր բոլոր զգացմունքներով ու ապրումներով: «Նրա օբյեկտիվում արտացոլված պատկերները պատմում են բանուկ քաղաքի, երբեմն բարդ պայքարի, չմարող հույսի կամ երջանկության մասին»,- ասել է Թյուրքմենը:

Երեկոյի ընթացքում ելույթի ժամանակ Գյուլերն ընդգծել է, որ աշխարհում կարևորագույն տեղեկությունը պատմությունն է, քանի որ միայն պատմությամբ կարող ես ճանաչել անցյալը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]