Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Երեւանի կենդանաբանական այգում բնակվող Բունկա փղիկն առաջիկայում զուգընկեր կունենա

Երեւանի կենդանաբանական այգում բնակվող Բունկա փղիկն առաջիկայում զուգընկեր 
կունենա

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւանի կենդանաբանական այգում բնակվող միակ փիղը` տասնամյա Բունկան առաջիկայում զուգընկեր կունենա:

«Բունկա փղիկի համար ներկայումս գերխնդիր է միայնությունը: Քանի որ փղերը համարվում են շատ ինտելեկտուալ կենդանիներ, նրանց բարեկեցության համար շատ կարևոր է շփումն այլ կենդանիների հետ: Կենդանաբանական այգին իր առաջիկա ծրագրերում նախատեսում է փղերի համար կառուցել ավելի մեծ ազատավանդակ, իսկ Բունկայի համար ձեռք բերել զուգընկեր »,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեցին Երեւանի կենդանաբանական այգուց՝ հավելելով, որ բավարար միջոցներ չգտնելու դեպքում փիղն, ամենայն հավանականությամբ, կտեղափոխվի այնպիսի կենդանաբանական այգի, որտեղ հնարավոր կլինի ապահովել նրա բարեկեցությունը:

Բունկան բերվել է Թբիլիսիի կենդանաբանական այգուց, իսկ նախորդ փիղը` Հրանտը, որպես փոխանակում, զուգընկերուհու` Մալկայի հետ Թբիլիսիի կենդանաբանական այգում է: Բունկան բուսակեր է, շատ է սիրում խնձոր ու վարսակի շիլա: Խելացի ու հնազանդ է: Հստակ գիտի սննդակարգը:

Գերմանիայից հրավիրված մասնագետների կողմից փղի ու նրան խնամողի հետ անցկացված վերապատրաստումների արդյունքում խնամակալները մշակում, կտրում են նրա եղունգները: Վերոնշյալ ընթացակարգը շատ կարևոր է, քանի որ փղերը շատ են քայլում, արդյունքում մաշվում են թաթերը:

Փղիկի առօրյան բավականին հագեցած է. սնվում է օրական 3 անգամ, սիրում է լողանալ (ամռանն օրական 2 անգամ): Այժմ, եղանակով պայմանավորված, հազվադեպ է դուրս գալիս ազատավանդակի փակ հատվածից:

Բունկայի մասին ամենահետաքրքիր փաստերից մեկն էլ այն է, որ փիղը հարմոն է նվագում. խնամողը մեկնում է գործիքը, նա` փչում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am