Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի առաջնությունը կանցկացվի 10 քաշային կարգերում

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի առաջնությունը կանցկացվի 10 
քաշային կարգերում

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը խոսել է առաջիկա Հայաստանի առաջնության և նոր կանոնների մասին:

«Առաջնության արդյունքներով կձևավորվի ազգային հավաքականը: Հետո կսկսենք նախապատրաստվել տարվա կարևորագույն մրցաշարերին՝ Եվրոպայի, ապա աշխարհի առաջնություններին: Իհարկե, ընթացքում կմասնակցենք նաեւ տարբեր միջազգային մրցաշարերի, ուսումնամարզական հավաքներ կունենանք ե´ւ մեր երկրում, ե´ւ արտասահմանում: Մեզ համար շատ ուրախալի է, որ այս տարվանից չորեքթաթ դրությունը վերադառնում է հունահռոմեական ըմբշամարտ: Օլիմպիական քաշային կարգերը վեցն են՝ 59-67-77-87-97-130: Բնականաբար, տարվա ընթացքում պայքարելու ենք բոլոր քաշերում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ջուլֆալակյանի խոսքերը մեջ է բերում ՀԱՕԿ-ը:

Հունահռոմեական ըմբիշները մրցաշրջան 2018-ը կմեկնարկեն Հայաստանի առաջնությունով, որը կկայանա հունվարի 27-28-ը Երևանում: Առաջնությունը կանցկացվի նոր կանոններով, ըմբիշները ութ քաշային կարգի փոխարեն կմրցեն տասում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]