Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

ՀՀ ոստիկանությունը ներկայացրել է ՃՏՊ-ների հունվարի 11-ի ամփոփագիրը

ՀՀ ոստիկանությունը ներկայացրել է ՃՏՊ-ների հունվարի 11-ի ամփոփագիրը

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանությունը ներկայացրել է ճանապարհատրանսպորտային պատահարների հունվարի 11-ի ամփոփագիրը։

«Արմենպրես»-ը ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից տեղեկացավ, որ «հունվարի 11-ին, ժամը 14.30-ին, Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել 82-ամյա մի կին և հայտնել, որ նույն օրը, ժամը 12.30-ին, Երևանի Կորյունի փողոցի թիվ 2 հասցեի դիմաց անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել իրեն: 
Կինը հրաժարվել է բուժօգնությունից: 
Կատարվում է քննություն:

Հունվարի 11-ին, ժամը 8.10-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Բաղրամյան պողոտայի թիվ 26 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 77-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: 
Կատարվում է քննություն:

Հունվարի 11-ին, ժամը 8.55-ին, Երևանի Ռուբինյանց փողոցի թիվ 29/14 հասցեի դիմաց իրար են բախվել «Ֆոլքսվագեն» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ:
«Մերսեդես»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով դիմել է հիվանդանոց: 
Կատարվում է քննություն:

Հունվարի 11-ին, ժամը 22.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Գեղարքունիքի մարզի Վահան գյուղից Ճամբարակ տանող ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց ու կողաշրջվել:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: 
Կատարվում է քննություն:

Հունվարի 11-ին, ժամը 17.00-ի սահմաններում, «Նիսան-Տիդա» մակնիշի ավտոմեքենան Մեղրի-Երևան ճանապարհի 210-րդ կմ-ի հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել, ինչի հետևանքով 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: 
Կատարվում է քննություն:

Հունվարի 11-ին, ժամը 6.30-ի սահմաններում, «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի ճանապարհի 139-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել:
Վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: 
Կատարվում է քննություն»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]