Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Հունվար

Տիգրան Մկրտչյանը Էստոնիայի կողմից ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացումը ԵՄ մյուս երկրներին ուղղված ուղերձ է համարում


ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Էստոնիայում, Լիտվայում և Լատվիայում Հայաստանի դեսպան Տիգրան Մկրտչյանը  մեկնաբանել է Էստոնիայի կողմից Հայաստանի և Եվրոպական Միության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը վավերացնելու փաստը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Հայաստանի հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Մկրտչյանն ընդգծել է՝ անչափ կարևոր է, որ հենց Էստոնիան է Եվրոպական Միության առաջին անդամը, որը հաստատում է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը:

«Սա կարող ենք ասել՝ պայմանավորված է երկու կարևորագույն հանգամանքով: Նախ այս համաձայնագիրը ստորագրվել է հենց 2017թ. ընթացքում Եվրոպական Միությունում  Էստոնիայի նախագահության ժամանակ և հանդիսանում է Բրյուսելում կայացած Արևելյան գործընկերության գագաթնաժողովի հիմնական ձեռքբերումներից մեկը:  Բացի այդ՝ 2018թ. հենց սկզբին փաստաթուղթը վավերացնելով և ուղարկելով Բրյուսել, Էստոնիան որոշակի ուղերձ է հղում Եվրոպական Միության անդամ մյուս պետություններին առ այն, որ նրանք նույնպես հնարավորինս արագ վավերացնեն այս կարևոր փաստաթուղթը»,- ասել է Մկրտչյանը:

Էստոնիան վավերացրել է Հայաստանի և Եվրոպական Միության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Այսպիսով` Էստոնիան դարձել է ԵՄ անդամ 28 երկրներից առաջինը, որը հավանության է արժանացրել Հայաստանի և Եվրոպական Միության միջև ստորագրված փաստաթուղթը:

 

 




Մրցույթ

«Մեկ անգամ Հայաստանում»

Լրահոս

Բոլոր նորությունները    






Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ