1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Արծվիկ Մինասյանը ՀՀԿ-ի հետ նպատակադրումներից հրաժարվելու պատճառներ չի տեսնում

Արծվիկ Մինասյանը ՀՀԿ-ի հետ նպատակադրումներից հրաժարվելու պատճառներ չի 
տեսնում

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը որևէ պատճառ չի տեսնում իշխող Հանրապետական կուսակցության հետ ընդհանուր նպատակներից հրաժարվելու կամ շեղվելու համար: Ազգային ժողովում լրագրողների հետը զրույցում, անդրադառնալով հարցին, թե հնարավո՞ր է, որ ապրիլին ՀՅԴ-ն ընդդիմություն դառնա, ընդգծեց, որ ՀՀԿ-ի հետ ընդհանուր նպատակներից հրաժարվելու պատճառ չկա: «Հակառակը՝ որքան հնարավոր է, պետք այդ նպատակներին ուղղված շատ ավելի մեծ ու լայնածավալ գործողություններ իրականացնենք»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Մինասյանը:

Հարցին, ՀՅԴ-ն խանդով կվերաբերվի՞, եթե «Ծառուկյան» դաշինքը ևս համալրի կոալիցիայի շարքերը, նախարարը պատասխանեց. «Այդ քաղաքական հարցին ես կպատասխանեի, եթե լինեի խորհրդարանի անդամ, իսկ որպես գործադիրի ներկայացուցիչ կարող եմ ասել, որ մենք ունենք մեր առջև դրված խնդիրներ: Ցանկացած այլ ուժի աջակցությունն այդ խնդիրների լուծմանն օգտակար է: Սակայն սա բացարձակ չի նշանակում, որ ցանկացած ուժ, որն աջակցում է, պետք է անպայման կոալիցիայի կազմում լինի»:

Անդրադառնալով հարցին, թե ՀՅԴ-ն մտավախություն չունի, որ, «Ծառուկյան» դաշինքի՝ կոալիցիա մտնելով, կարող են կրճատվել իր պորտֆելները, Արծվիկ Մինասյանը պատասխանեց, որ ՀՅԴ-ն երբեք այդպիսի մտավախություններ չի ունեցել:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]