Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   17 Հուլիս

Էստոնիան ՀՀ-ԵՄ համաձայնագիրը վավերացրել է գործադիրի մակարդակով. Աշոտյանը մանրամասներ է ներկայացրել


ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը մանրամասներ է ներկայացրել Էստոնիայի կողմից Հայաստանի և Եվրոպական Միության միջև ստորագրված համաձայնագրի վավերացման գործընթացի վերաբերյալ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Արմեն Աշոտյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել, որում հայտնել է, որ Էստոնիայի պարագայում երկրի իրավական ընթացակարգերը չեն պահանջել համաձայնագրի քննարկում և վավերացում էստոնական խորհրդարանի կողմից, դա արվել է գործադիր իշխանության մակարդակով:

«Էստոնիայի կողմից վավերացման փաստը ուժի մեջ կմտնի Եվրոպական Միության Խորհրդի Տեղեկագրում այն հրապարակելուց հետո: Բոլոր դեպքերում, սկիզբը տրված է: Հուսամ, ԵՄ անդամ մյուս երկրները նույնպես հետևողական և արագընթաց վավերացում կապահովեն Հայաստան-ԵՄ համաձայնագրի համար»,- գրել է Աշոտյանը:

 




Լրահոս

Բոլոր նորությունները    






Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ