Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Կենդանական ծագման մթերքի անվտանգությունը հավաստող փաստաթղթավորման համակարգը պարզեցվել է և արդիականացվել  

Կենդանական ծագման մթերքի անվտանգությունը հավաստող փաստաթղթավորման 
համակարգը պարզեցվել է և արդիականացվել  

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն հունվարի 12-ին  հրավիրվել էին թռչնամիս արտադրող և անասնաբուժասանիտարական փորձաքննություն իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչները, որոնց ներկայացվել է կենդանական ծագման մթերքի անվտանգությունը հավաստող փաստաթղթերի տրամադրման թվայնացված համակարգը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԳՆ ՍԱՊԾ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնիցԼ

Հաղորդագրության մեջ նշված է. «Սպանդանոցային մորթի պարտադիր պահանջից բխող պատասխանատվության միջոցների կիրառումը անհամապատասխանությունների դեպքում ՀՀ Ազգային Ժողովն ամրագրել է՝ ընդունելով մի շարք օրենքներում փոփոխություններ կատարելու մասին կառավարության առաջարկները: Ըստ այդմ, համաձայն սպանդանոցային մորթի անցնելու ժամանակացույցի, ընթացիկ տարում սպանդանոցային մորթի նորմը պարտադիր է դառնում բոլոր ոլորտների համար:

Հունվարի 12-ին  ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն էին հրավիրվել թռչնամիս արտադրող և անասնաբուժասանիտարական փորձաքննություն իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչները, որոնց ներկայացվել է կենդանական ծագման մթերքի անվտանգությունը հավաստող փաստաթղթերի տրամադրման թվայնացված համակարգը:

Ծառայության պետ Իշխան Կարապետյանը նրանց ծանոթացրել է կառավարության կողմից արդեն ընդունված «Սպանդանոցային ծագման տեղական արտադրության կենդանական ծագման մթերքի և հումքի համապատասխանության և հանրապետության տարածքով փոխադրման և իրացման» մասին որոշմամբ հաստատված 5-րդ ձևի ուղեկցող փաստաթղթի հետ, որը հաստատելու է սպանդանոցային ծագման մթերքի՝ անասնաբուժասանիտարական փորձաքննության ենթարկված լինելու փաստը: Պատասխանելով տնտեսվարողներին հետաքրքրող հարցերին՝  Ծառայության պետն ընդգծել է. «Վերահսկողությունը սպանդանոցների, այդ թվում և՝ անասնաբուժանատիտարական փորձաքննությունների հանդեպ, խիստ է լինելու, հետևաբար ոլորտում գործունեություն ծավալող տնտեսվարողներին այս փուլում են ներկայացվում գործընթացի բոլոր մանրամասները, տրամադրվում է անհրաժեշտ խորհրդատվություն, ինչպես նաև որոշակի ժամանակ՝ թվայնացված համակարգի նրբությունները յուրացնելու համար»: 

Հանդիպման ընթացքում ներկայացվել է արտադրանքի անվտանգությունը հավաստող ուղեկցող փաստաթղթերի ստացման համակարգը, որը ոչ միայն ավելի հեշտացնում և թափանցիկ է դարձնում տնտեսվարողի գործունեությունը, այլև՝ պետական վերահսկողությունը դարձնում է առավել թիրախային՝ հնարավորություն տալով, հետագծելիության սկզբունքի կիրառմամբ, հասկանալ հնարավոր խախտումների կամ թերացումների աղբյուրը շղթայի բոլոր օղակերում:

Կենդանական ծագման մթերքին և հումքին ուղեկցող 5-րդ ձևի փաստաթուղթը տրամադրվելու է թե թղթային, թե էլեկտրոնային եղանակով: Համակարգը հասանելի կլինի այն տնտեսվարողներին, որոնք կդիմեն և կստանան դրա հասանելիության անհատական ծածկագիր ու գաղտնաբառ: Իսկ սպառողները, սմարթ սարքերի oգնությամբ  (բջջային հեռախոս, պլանշետ) և QR-կոդի միջոցով, կարող են  իրացման ցանցերում ամբողջական տեղեկատվություն ստանալ մսի ծագման, սպանդանոցի, փորձաքննության և այլնի վերաբերյալ:

Կենդանական ծագման սննդամթերքն ունի բարձր ռիսկ և, շղթայի բոլոր փուլերում վերահսկողությունն ուժեղացնելով, Ծառայությունը նպատակ ունի սպառողներին ապահովել առավել որակյալ ու անվտանգ մթերքով՝ զերծ պահելով հնարավոր հիվանդություններից:

Այս հանդիպումները շարունակական բնույթ կունենան՝ սպանդանոցային մորթի հետ առնչվող բոլոր ոլորտներին ծանոթացնելով ուղեկցող նոր ձևաթղթի ստացման կարգին»:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]