Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Սեպտեմբեր

«Ռեալ»-ը պատրաստ է Նեյմարի տրանսֆերի համար 400 միլիոն եվրո վճարել


ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մադրիդի «Ռեալ»-ը պատրաստ է 400 միլիոն եվրո վճարել Բրազիլիայի ազգային հավաքականի և ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի տրանսֆերի համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է իսպանական Marca պարբերականը:

Նշվում է, որ «Ռեալ»-ը կձգտի տրանսֆերը իրականացնել 2019թ. ամռանը: Նեյմարը «Բարսելոնա»-ից ՊՍԺ է տեղափոխվել 2017թ. ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում: Նրա տրանսֆերի համար ՊՍԺ-ն «Բարսելոնա»-ին 222 միլիոն եվրո է վճարել:

 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ