Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Էրիկ Քլեփթոնը խոստովանել Է, որ կորցնում Է լսողությունը

Էրիկ Քլեփթոնը խոստովանել Է, որ կորցնում Է լսողությունը

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրիտանացի հայտնի ռոք երաժիշտ Էրիկ Քլեփթոնը խոստովանել Է առողջության հետ կապված լուրջ խնդիրների մասին, բայց, այդուամենայնիվ, հույս ունի շարունակել ելույթները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նա հայտնել Է BBC-ին տված հարցազրույցում:

«Միակ բանը, որ այժմ ինձ անհանգստացնում Է, այն Է, որ ես 70 տարեկան հասակում դեռ կարող եմ լինել պրոֆեսիոնալ: Ես նկատի ունեմ, որ կորցնում եմ լսողությունս, ականջներումս աղմուկ Է, ձեռքերս դժվարությամբ են աշխատում»,-նշել Է նա: Քլեփթոնը հույս Է հայտնել, որ հանդիսականները, այնուամենայնիվ, կգան իր ելույթին: «Հուսով եմ, որ մարդիկ կգան դիտելու ինձ նույնիսկ, հավանաբար ավելի շատ այն պատճառով, որ ես բացառիկ երեւույթ եմ»,-ասել Է երաժիշտը:

Վերջին տարիներին Քլեփթոնն արդեն խոսել Է իր առողջության հետ կապված խնդիրների շուրջ: Այսպես, Classic Rock Magazine հանդեսին տված հարցազրույցում նա ասել Է. «Ես սկսել եմ ուժեղ ցավեր զգալ անցալ տարի: Դրանք սկսվեցին գոտկատեղից եւ վերածվեցին նրան, ինչը բժիշկներն անվանում են պերիֆերիկ նեւրոպատիա: Այդ խնդրի դեպքում դուք զգում եք, որ ոտքով, ասես, Էլեկտրական հոսանք Է անցնում»:

Նաեւ նա նշել Է, որ բարդացումների պատճառներից մեկը դարձել Է երիտասարդության տարիներին ալկոհոլի նկատմամբ ունեցած հակումը: Էրիկ Քլեփթոնը բրիտանացի ռոք կիթառահար Է, վոկալիստ եւ կոմպոզիտոր, Բրիտանական կայսրության շքանշանի կոմանդոր: Նա միակն Է, որը երեք անգամ ներառվել Է ռոք-ն-ռոլի Փառքի սրահում: Rolling Stone հեղինակավոր երաժշտական հանդեսը բոլոր ժամանակների մեծագույն կիթառահարների ցուցակում Քլեփթոնին երկրորդ տեղն Է հատկացրել Ջիմի Հենդրիքսից հետո, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]