Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Թուրքիայի և Ռուսաստանի արտգործնախարարները հեռախոսազրույց են ունեցել

Թուրքիայի և Ռուսաստանի արտգործնախարարները հեռախոսազրույց են ունեցել

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության գործընկերոջ՝ Սերգեյ Լավրովի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական NTV-ն:

Հեռախոսազրույցի ընթացքում արտգործնախարարները քննարկել են Սիրիայի Իդլիբ քաղաքի շուրջ վերջին զարգացումների հարցը: Զրույցի մասին այլ մանրամասներ չեն հաղորդվում:

Ավելի վաղ Իդլիբի հարցով Թուրքիայի ԱԳՆ էին կանչվել այդ երկրում Ռուսաստանի և Իրանի դեսպանները:

Իդլիբում հունվարի 8-ին հրթիռային հարձակում էր իրականացվել թուրքական զինված ուժերին պատկանող ավտոշարասյան վրա: Սակայն դեռևս հայտնի չէ, թե ով է եղել հարձակման հեղինակը: 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]