1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Հնագիտության ինստիտուտը Լոս Անջելեսի համալսարանի հետ Հայաստանում կկազմակերպի ամառային դպրոց

Հնագիտության ինստիտուտը Լոս Անջելեսի համալսարանի հետ Հայաստանում 
կկազմակերպի ամառային դպրոց

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտը Լոս Անջելեսի համալսարանի հետ ընթացիկ տարում Հայաստանում կկազմակերպի ամառային դպրոց: Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց Հնագիտության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը:

«Ամառային դպրոցի շրջանակում ԱՄՆ-ի տարբեր համալսարանների ասպիրանտուրայի, մագիստրատուրայի ուսանողները, Հայաստանի ուսանողների հետ կմասնակցեն «Մասիսի բլուր» հնավայրի աշխատանքներին: Դա շատ կարևոր հանգամանք եմ համարում: Խոսում ենք Հայաստանը տարածաշրջանում գիտական կենտրոն դարձնելու մասին: Տարածաշրջանում գիտական կենտրոն դառնում են կոնկրետ գործողություններով, ինչը արվում է»,-ասաց Պավել Ավետիսյանը:

Հնագիտության և ազգագրության ինստիտուտը ընթացիկ տարում շարունակելու է Հյուսի-Հարավ ճանապարհի հարևանությամբ գտնվող հուշարձանների պեղումները: Նրա խոսքով, Մաստարայի հարևանությամբ մի քանի օբյեկտներ են պեղել,  մասնավորապես վաղ բրոնզեդարյա բնակատեղի, որի տարածքն անտիկ շրջանում օգտագործվել է որպես գերեզմանոց:

Ընթացիկ տարում ֆրանսիացի և իսրայելցի հնագետների հետ ուսումնասիրելու են Հայաստանում հայտնաբերված, քարտեզագրված «Անապատի օդապարուկներ» անվանումը ստացած հուշարձանները:

«Մինչ  ֆրանսիացի կոլեգիաների հետ աշխատելը, պատկերացում չունեինք, որ Հայաստանում այսպիսի բան կա: Սկսել ենք պեղումները մշակութային և ժամանակագրական պատկանելության հարցերը հստակեցնելու համար, հասկանանք՝ ինչի հետ գործ ունենք»,-ասաց նա:

 Հուշարձանները փաստագրվել են, գիտականորեն` նկարագրվել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]