1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Հայաստանին տրամադրած մարդասիրական օգնության ծավալն աճել է 2.2 անգամ

Հայաստանին տրամադրած մարդասիրական օգնության ծավալն աճել է 2.2 անգամ

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարդասիրական օգնության կարգով նախորդ տարվա հունվար-նոյեմբերին Հայաստան է ներմուծվել 97 մլն 695.0 հազար դոլարի համարժեք ապրանք: Այն 2.2 անգամ ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 44 մլն  334.1 հազար դոլարին համարժեք մարդասիրական օգնությունից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին են փաստում ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալները:

Ստացված օգնության 81 մլն 206.2 հազար դոլարը կազմել է քիմիայի և դրա հետ կապված արդյունաբերության ճյուղերի արտադրանքը, 3 մլն 798.9 հազար դոլարը՝ մեքենաները, սարքավորումները և մեխանիզմները, իսկ  3 մլն 686.0 հազար դոլարը՝ մանածագործական իրերը:

Հայաստանին տրամադրած մարդասիրական օգնության ծավալով հունվար-նոյեմբեր ամիսներին առաջատար է եղել Շվեյցարիան՝ 8 մլն 547.1 հազար դոլարով, այնուհետև ԱՄՆ-ը՝  8 մլն 272.9 հազար դոլարով և Չինաստանը՝ 5 մլն 148.7 հազար դոլարով: ԱՊՀ երկրներից ստացվել է 9.3 հազար դոլարի մարդասիրական օգնություն, ԵՄ երկրներից՝  14 մլն 494.3 հազար դոլարի:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]